Ձգվող առաստաղների աշխարհ

Picture of the author
Checkmark

Որակ

Checkmark

Երաշխիք

Checkmark

Անհատական մոտեցում

Checkmark

Խորհրդատվություն

Checkmark

Ճշտապահություն

Checkmark

Պատասխանատվություն

Գործընկերներ

MSDPongs

Կատալոգ

1

Catalog1

2

Catalog2

3

Catalog3

4

Catalog4

5

Catalog5

6

Catalog6

7

Catalog7

8

Catalog8

9

Catalog9

10

Catalog10

11

Catalog11

12

Catalog12

13

Catalog13

14

Catalog14

15

Catalog15

16

Catalog16

17

Catalog17

18

Catalog18

19

Catalog19

20

Catalog20

21

Catalog21

22

Catalog22

23

Catalog23

24

Catalog24

25

Catalog25

26

Catalog26

27

Catalog27

28

Catalog28

29

Catalog29

30

Catalog30

31

Catalog31

32

Catalog32

33

Catalog33

34

Catalog34

35

Catalog35

36

Catalog36

37

Catalog37

38

Catalog38

39

Catalog39

40

Catalog40

41

Catalog41

42

Catalog42

43

Catalog43

44

Catalog44

45

Catalog45

46

Catalog46

47

Catalog47

48

Catalog48

49

Catalog49

50

Catalog50

51

Catalog51

52

Catalog52

53

Catalog53

54

Catalog54

55

Catalog55

56

Catalog56

57

Catalog57

58

Catalog58

59

Catalog59

Մեր մասին

<< Լեգենդ>> - ը, որպես ձգվող առաստաղների չափագրող եւ տեղադրող առաջին եւ դեռեւս միակ կազմակերպությունը Վանաձորում, իր գործունեությունը սկսել է 2018 թվականին։ Տարիների փորձը, մասնագիտական նոր գիտելիքների եւ հմտությունների ձեռք բերումը այսօր մեզ թույլ է տալիս համադրել յուրաքանչյուր հաճախորդի ինքնատիպ ճաշակն ու երեւակայությունը՝ անկախ բարդության աստիճանից ձգվող առաստաղների ոլորտում ։ Մեր մասնագետները աշխատում են նորագույն տեխնոլոգիաներով եւ տեխնիկայով, մաքուր եւ հավուր պատշաճի։ Տրամադրում ենք անվճար խորհրդատվություն տվյալ տարածքի առաստաղը գեղեցիկ եւ նորաոճ, ինչպես նաեւ տան ինտերիերը ամբողջական դարձնելու վերաբերյալ ։ Ճկուն, որակյալ եւ արդյունավետ աշխատանքային գրաֆիկի շնորհիվ պատվերները կատարվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով: Ընտրելով մեր ծառայությունը դուք կունենաք Ձեր երազանքի առաստաղը՝ պատրաստված բարեխղճորեն եւ սեղմ ժամկետում։

Գրանցել Կանչ

Ինչ է՞ ձգվող առաստաղը

Ձգվող առաստաղ - կտավային կոնստրուկցիա՝ ամրացված մետաղական (ալյումինե) կամ պլաստմասե պրոֆիլի (բագետի) վրա հիմնական առաստաղի տակ։

Ձգվող առաստաղների նման մեխանիզմները օգտագործվել են բնակելի շենքերում դեռ վաղ ժամանակներից։ Օրինակ՝ Հին Հռոմում առաստաղները պատված էին կտորով, միջնադարյան Հայաստանում օգտագործվում էր կավճով ներծծված հումք, որը ձգելով ամրացվում էր հատուկ շրջանակի վրա։ Ժամանակակից տեսքով ձգվող առաստաղները շուկայում հայտնվել են ПВХ ժապավենի հայտնագործման արդյունքում և լայն տարածում են գտել Արևմտյան Եվրոպայի երկրներում՝ 1960 - ական թվականներին։

Սկզբում ձգվող առաստաղները օգտագործվում էին հիմնականում բնակարաններում և գրասենյակներում, որտեղ իրական առաստաղը <<ուղղելն>> ավելի բարդ էր, քան <<թաքցնելը>>։Ավելի ուշ, ժամանակակից տենդենցներին համահունչ, ձգվող առաստաղները դառնում են ներքին կահավորման անբաժանելի մասնիկը։ Դրան են նպաստում առաստաղի ավանդական վերանորոգման նկատմամբ մի շարք առավելությունները։

Ձգվող առաստաղների տեսակները Գոյություն ունի ձգվող առաստաղների երկու տեսակ՝ վինիլային զոդովի թաղանթե (ПХВ) և կտորային-անկար (ПВХ)

Ձգվող առաստաղ պոլիվինիլքլորիդից (из ПВХ) Ձգվող առաստաղ ձեղնահարկում Վինիլային թաղանթե առաստաղները պատրաստվում են շինության անհատական չափերին և ուրվագծերին համապատասխան։ Պատրաստումը կատարվում է պոլիվինիլքլորիդի 1-5 մետր լայնությամբ գոտիների զոդմամբ՝ բարձր հաճախականության հոսանքով հաստոցի օգնությամբ (ТВЧ станок)։ Մոնտաժի ժամանակ ձգվող առաստաղի պաստառը տաքացվում է գազային թնդանոթով (газовая пушка)մինչև 70 աստիճան, որից հետո թաղանթը փափկում է, և հնարավոր է դառնում այն ձգել նախապես մոնտաժված, հավաքված կտրվածքի վրա։ Պոլիվինիլքլորիդային առաստաղները (ПВХ-ՊՎՔ) հավաքվում են տարբեր երանգներով և գեղարվեստական տեխնիկայի յուրահատկություններով (փայլ, սատին, փայլատ, թավիշ և այլն)։ ՊՎՔ թաղանթով առաստաղների թերություններից են՝ ցածր ցրտադիմացկունությունը (չնայած ջեռուցվող շինություններում այդ գործոնը նշանակություն չունի) և կտորային առաստաղների համեմատ պակաս ամրությունը ( արտադրողների մեծամասնությունը պնդում է, որ այդպիսի առաստաղները հնարավոր չէ վնասել/ պատռել, օրինակ՝ շամպայնի խցանով)։ Նման առաստաղների առանձնակի առավելություններից են՝ անջրանցիկությունը (հեշտորեն վերականգնվում են ջրային ողողումներից հետո) և արտաքին էսթետիկ տեսքը։ Առավել հայտնի ֆակտուրաներն են. փայլուն, փայլատ և սատինե։ Փայլուն առաստաղները թույլ են տալիս դիզայնի տեսանկյունից գտնել ամենահետաքրքիր լուծումներ։ Նրանք ունեն լայն գունապնակ։ Տարբերիչ առանձնահատկություններից է հայելային արտացոլանքը («зеркальное отражение»): Շինությունը տեսողականորեն մեծանում է նման պաստառների օգտագործման արդյունքում։ Փայլատ և սատինե առաստաղների համեմատ փայլուն առաստաղների թերություններից է՝ առավել ընդարձակ շինություններում փայլուն մակերեսի վրա կարի՝ առավել արտահայտված գծի առկայությունը։ Փայլատ պաստառը դասական տարբերակ է։ Նման առաստաղը հեշտորեն ներմուծվում և համադրվում է ցանկացած ներքին հարդարման, կահավորման հետ և շինության դեկորատիվ բաղադրիչներից իր վրա ավելորդ ուշադրություն չի շեղում։ Փայլատ ձգվող առաստաղների վրա չի լինում արտացոլանք, շողք, ինչի շնորհիվ նրանք ճշգրտորեն փոխանցում են Ձեր կողմից ընտրված ցանկացած երանգ։ Սատինե առաստաղները նման են փայլատներին, սակայն նրանց հարթ մակերեսի շնորհիվ պաստառի լուսարձակիչ հատկությունները ուժեղանում են, և այն թվում է շլացուցիչ սպիտակ։ Սատինե ֆակտուրան հաղորդում է լույսի թեթև արտացոլանք, պաստառը ձեռք է բերում սադափե նրբերանգ։ Կտորային անկար ձգվող առաստաղն իրենից ներկայացնում է պոլիէսթերային թելից պատրաստված տրիկոտաժի գործվածքի տեքստիլ պաստառ։ Պաստառը համաչափ ներծծվում է պոլիմերային հիմքով խառնուրդով, այնուհետև սեղմվում է , չորացվում և փայլադրվում։ Անկար առաստաղների կտավը դրվում է մինչև 5 մետրանոց լայնությամբ գլանափաթեթներով, շինությունների ուրվագծերին համապատասխան անհատական հարմարեցում չի պահանջվում։ Մոնտաժի համար կտավը գլանափաթեթից իջեցվում է անհրաժեշտ քարշակով և առանց լրացուցիչ մշակման ու տաքացման ֆիքսվում է մոնտաժային կտրվածքին։ Անկար առաստաղները տեղադրվում են թե սպիտակ, թե գունավոր տարբերակներով։ Ամրության տեսանկյունից անկար առաստաղները մոտ են մշակման ավանդական մեթոդներին, չեն վախենում ցածր ջերմաստիճաններից։

Մոնտաժ

Ձգվող առաստաղների ընտրության կարևոր գործոն է համարվում տեղադրման արագությունը. մեկ միջին բարդության առաստաղի մոնտաժի տևողությունը միջին չափի շինության մեջ կազմում է մի քանի ժամ։ Ավելին, տեղին է նկատել պլանավորման և վերանորոգման աշխատանքների նախապատրաստական պայմանների հարմարավետությունը։ Ձգվող առաստաղի մոնտաժը առավել հաճախ կատարվում է վերանորոգման եզրափակիչ փուլերում՝ «փոշոտ» գործերի ավարտից հետո։ Չափագրման նպատակով մասնագետներ են հրավիրվում պաստառները փակցնելուց անմիջապես առաջ։

Ձգվող առաստաղների մոնտաժը

Ցանկացած տեսակի ձգվող առաստաղի մոնտաժման տեխնոլոգիան պահանջում է բաց թողնել նախնական առաստաղի ծածկույթից 3 սմ , և առավել հեռավորություն, եթե ենթադրվում է այլ ցանկացած սարքերի մոնտաժ (լուսավորիչներ, միացումներ, հաղորդիչներ)։ Ձգվող առաստաղի կտավը մոնտաժվում է ալյումինե կտրվածքի վրա (շրջանակաձող), որը ֆիքսվում է պատերի կամ հիմք-առաստաղի վրա։

Ձգվող կտրվածքի վրա կտավի ամրացման եղանակը կախված է ձգվող առաստաղի տեսակից. վինիլային առաստաղների համար օգտագործվում է հարպունային (որսատեգ՝ гарпун) կամ շտապիկ(սեպավոր) մեթոդները, կտորայինների (անկար) համար՝ - լարային կամ սեղմակը կտրվածքին ամրացնելու մեթոդը։Ձգվող առաստաղի կապակցման և պատերի միջև ճեղքը , որպես կանոն, թաքցվում է կոշտ կամ ճկուն ՊՎՔ (ПВХ) պլաստիկե դեկորատիվ զարդարանքով (ներդիրով)։ Ձգվող առաստաղի մոնտաժից առաջ պահանջվում է շինության հատուկ նախապատրաստում՝ իր մեջ ներառող դեպի շինության պատերը ազատ հասանելիություն առաստաղի ողջ պարագծով, ճեղքերի հերմետիկացում, առաստաղի մակերեսին անհարթ կամ վատ ամրացրած դետալների մաքրում։ Սենյակում պաստառների սոսնձումը նախընտրելի է կատարել ձգվող առաստաղի մոնտաժից հետո, իսկ ահա «կեղտոտ գործերը» ցանկալի է ավարտել նախքան դա։

Բազմամակարդակ ձգվող առաստաղներ

Բազմամակարդակ ձգվող առաստաղի դասական կոնստրուկցիան իրենից ներկայացնում է միամակարդակ հարթություն։ Սակայն գոյություն ունեն նաև բազմամակարդակ կոնստրուկցիաներ։ Բազմամակարդակ ձգվող առաստաղը հնարավորություն է տալիս շինությունը տեսողականորեն բաժանել շրջանների՝ սահմանափակված որոշակի բարձրությամբ։ Շրջանակաձողերը, որոնց վրա ամրացվում է կտավը, կարող են լինել ինչպես ուղիղ, այնպես էլ թեք գծերով։ Կամարաձև կամ ավազաբլրաձև ձգվող առաստաղը թույլ է տալիս կազմակերպել կոկիկ անցում առաստաղից պատեր, ինչը ձեռք է բերվում տեսողականորեն բլուր հիշեցնող ծավալուն ձևի շնորհիվ։

Ֆոտոտպագրությամբ ձգվող առաստաղներ

Ֆոտոտպագրությամբ կամ ողջ պարագծով մուլտիլուսավորությամբ ձգվող առաստաղներ Ֆոտոտպագրությամբ ձգվող առաստաղները իրենցից ենթադրում են ցանկացած՝ նունիսկ ձեր իսկ կողմից նկարված նկարների պատկերում առաստաղի մակերեսին։ Որպես նկար լայն տարածում ունեն երկնքի և ամպերի պատկերները։

Պատկերը արտատպագրվում է հատուկ տպագրական մեքենաների ՝ պրինտերների մոջոցով՝ սոլվենտ կամ ուլտրամանուշակագույն տպագրության եղանակների կիրառմամբ (մինչև 1200 dpi): ՊՎՔ թաղանթով ձգվող առաստաղների դեպքում պատկերի մանրատիպարը (մակետ) բաժանվում է գոտիների, այնուհետև պատրաստման ժամանակ տպագրված գոտիները եռակցվում են։ Անկար առաստաղների դեպքում պատկերը արտատպագրվում է անմիջապես կտավի վրա՝ նրա ողջ լայնքով։

Ձգվող առաստաղներ գունային զոդմամբ Ձգվող առաստաղի մի քանի կտավների զոդման արդյունքում առաջանում բազմամակարդակ առաստաղ։ Այն ստացվում է առաստաղի կտավի՝ մի քանի մասերի բաժանման և դրանց զոդման միջոցով, որը կատարվում է հաստոցով՝ էսքիզին համապատասխան։ Հիմնականում կատարում են երեք մասերից։ Մասերը պատրաստում են տարատեսակ ձևերի, գույների և ֆակտուրաների։ Փայլատ և փայլուն ֆակտուրաների զոդման արդյունքում ստանում ենք «տեսողական խաբկանք» էֆեկտը։ Դա կապված է այն բանի հետ, որ փայլատ ֆակտուրան ընդգծում է կտավի իրական մակարդակը , իսկ փայլը հաղորդում է խորություն՝ տեսողականորեն ստեղծելով «երկրորդ մակարդակ»։

Checkmark